Գաղտնիության Քաղաքականություն
1. Ներածություն
Magaghat.ai-ի հիմնական խնդիրն է ստեղծել, զարգացնել և հասանելի դարձնել մաթեմատիկայի և արհեստական բանականության վրա հիմնված գործիքներ, որոնք կնպաստեն դասական հայերենի (Գրաբար) ուսումնասիրմանը:
Սույն գրառման սահմաններում ամենուրեք ֆիզիկական անձը, ով Ծառայությունից օգտվելու ընթացքում մուտք է գործում համակարգ կամ տարբեր նպատակներով օգտվում է ծառայությունից, հանդիսանում է Օգտագործող («Օգտագործող», «Դուք» և այլ երկրորդ դեմքի դերանուններ, ինչպիսիք են «Ձեզ» և այլն): Այն Օգտագործողները, որոնք մուտք են գործել magaghat.ai-ում գրանցված իրենց հաշիվներ, տվյալ գրառման շրջանակներում կհիշատակվեն որպես Անդամ (Օգտատեր), իսկ այն Օգտագործողները, ովքեր զննում են կայքի պարունակությունը առանց մուտք գործելու իրենց հաշիվներ, կհիշատակվեն որպես Այցելու:
Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է պարզաբանել այն մեթոդները, որոնք կիրառվում են magaghat.ai-ի («Magaghat», «մենք») կողմից անձնական ինֆորմացիայի հավաքման և պահպանման համար՝ magaghat.ai կայքի և դրա ենթաէջերի միջոցով տրամադրվող ծառայությունները Ձեզ հասանելի դարձնելու ընթացքում:
Magaghat.ai-ը իրավունք ունի փոփոխելու սույն Գաղտնիության Քաղաքականությունը ցանկացած պահի, եթե կա դրա անհրաժեշտությունը, և Ձեզ խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել կայքը սույն գրառման վերջին տարբերակի համար: Բացի ձևափոխված տարբերակը այստեղ հրապարակելուց՝ հնարավոր է մենք այն հաղորդենք մեր Անդամներին անձնական էլ. փոստերի միջոցով, որոնք տրամադրվել են կայքում գրանցման ժամանակ:
Օգտվելով magaghat.ai-ի ծառայություններից Դուք համաձայնվում եք այն դրույթներին և պայմաններին, որոնք շարադրված են սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ:
2. Անձնական տվյալներ
Ծառայության գործառույթները կազմակերպելու համար մենք երբեմն խնդրում ենք Ձեզ տրամադրել որոշակի անձնական տվյալներ: Մենք չենք հավաքում, պահպանում կամ օգտագործում որևէ զգայուն անձնական տվյալ (ինչպիսիք են՝ տարիքը, գենդերը, ռասսայական պատկանելիությունը, քաղաքական կամ կրոնական հայացքները և այլն):
2.Ա. Անձնական տվյալները, որոնք տրամադրում եք Դուք
Գրանցում: Եթե Դուք որոշում եք ստեղծել հաշիվ magaghat.ai-ում, ապա մենք խնդրում ենք տրամադրել Ձեր անունը, մուտքանունը, էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը: Դուք հնարավորություն ունեք ստեղծելու ավելի մանրակրկիտ հաշիվ, ինչը կներառի Ձեր նկարը և երկիրը, սակայն այս երկու տվյալները պարտադիր չեն:
Երբ դուք ներդնում եք տվյալներ: Եթե Դուք ստեղծել եք հաշիվ magaghat.ai-ում և որոշում եք ներդրում ունենալ տվյալների պիտակավորման գործում՝ մեքենայական ուսուցման կիրառությունների համար, ապա Ձեր անունը կհայտնվի միավորների աղյուսակում (Leaderboard):
Հաղորդակցություններ: Երբ Դուք կապվում եք մեզ հետ էլ. փոստի միջոցով (ներառյալ տեխնիկական աջակցման համար), որպես նամակի մաս, հնարավոր է, որ Դուք տրամադրեք Ձեր անունը, էլ. փոստը և այլ անձը նույնականացնող տվյալներ:
Այլ: Մենք պատրաստվում ենք զարգացնել և բարելավել Ծառայությունը, ինչը կարող է առաջացնել Ձեր տվյալների՝ նոր բնույթի օգտագործման և դրանց հետ վարման այլ ձևերի անհրաժեշտություն: Նման իրավիճակի առաջացման դեպքում մենք կթարմացնենք տվյալ գրությունը և տեղյակ կպահենք Ձեզ, եթե դուք հանդիսանում եք Անդամ:
2.Բ. Անձնական տվյալներ, որոնք հավաքում ենք մենք
Գրառումներ (Logs): Մեր սերվերները ավտոմատ կերպով պահպանում են Ձեր՝ համակարգ մուտք գործելու գրառումները: Սա կարող է ներառել Ձեր սարքի IP հասցեն, օպերացիոն համակարգի տեսակը, դիտարկիչի (browser) տեսակը, ուղղորդող և նպատակային URL-ները և այլն: Այս տվյալները կարող են օգտագործվել Ծառայության մեջ հնարավոր խափանումներ կամ խնդիրներ հայտնաբերելու համար:
Տեղեկանիշեր (Cookies): Տեղեկանիշերը փոքր ֆայլեր են, որոնք հնարավորություն են տալիս պահպանել և հավաքել որոշակի տվյալներ կապված Ձեր՝ համակարգչով կամ այլ սարքերով Ծառայության օգտագործման հետ: Օրինակ, մենք կարող ենք ամրագրել սկզբնական պահը, երբ Դուք մուտք եք գործում Ծառայություն նոր սեսիայով, Ձեր հաշիվ մուտք գործելուց հետո մենք օգտագործում ենք այսպես կոչված սեսիայի տեղեկանիշեր (“session cookies”), որպեսզի սեսիայի ողջ ընթացքում կարողանանք նույնականացնել Ձեզ: Սեսիայի ավարտից հետո սեսիայի տեղեկանիշը ջնջվում է: Տեղեկանիշեր տեղադրելու և պահպանելու որոշ հատկություններ կարելի է կարգավորել Ձեր դիտարկիչից:
Գուգլի (Google) ծառայություններ: Մենք օգտագործում ենք Google Analytics ծառայությունը, որը ծառայության օգտագործման անանուն վիճակագրություն տրամադրող գործիք է: Այս տվյալները մեզ հնարավրություն են տալիս ավելի լավ հասկանալու և գնահատելու այն ուղղությունները, որով կարող ենք բարելավել Ծառայությունը:
3. Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները
Եթե մասնակցեք տվյալների պիտակավորման գործընթացին, ապա Ձեր անունը հասանելի կդառնա միավորների ցուցակում (Leaderboard): Ձեր էլ. փոստի հասցեն չունի բաց հասանելիություն magaghat.ai-ի կամ դրա որևէ ենթաէջի միջոցով: Մենք կարող ենք երբեմն օգտագործել Ձեր էլ. փոստի հասցեն որոշակի ավտոմատ հաղորդագրություններ ուղարկելու համար, (բացառիկ դեպքերում) ուղարկելու անձամբ Ձեզ ուղղված հաղորդագրություններ կամ ստեղծելու օգտագործման վիճակագրություն և ուղղելու Ծառայության մեջ հայտնաբերված անսարքությունները:
Ձեր սարքի IP հասցեն, գտնվելու վայրը և մի քանի այլ ստանդարտ (անանուն) բնութագրիչներ փոխանցվում են Google Analytics ծառայությանը, որը տրամադրում է անանուն վիճակագրական տվյալներ կայքի օգտագործման վերաբերյալ: Այս վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս մեզ ավելի լավ հասկանալու, թե ինչ ուղղությամբ կարող ենք կատարելագործել Ծառայությունը:
4. Տվյալների ապահովությունը
Մենք կիրառում ենք ապահովության մի քանի շերտ՝ պաշտպանելու Ձեր անձնական տվյալները:
Մուտքը դեպի Ձեր հաշիվ պաշտպանված է մուտքանունով, ինչը չի կրկնվում տարբեր օգտագործողների համար և գաղտնաբառով, որի կառուցվածքը (առնվազն 8 սիմվոլ, որտեղ պետք է լինի առնվազն 1 մեծատառ, 1 փոքրատառ, 1 թիվ և 1 հատուկ սիմվոլ) միտված է բարձրացնելու Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը: Բոլոր գաղտնաբառերը հեշավորվում են արտադրական ստանդարտի գաղտանգրման ալգորիթմներով՝ սերվերի վրա պահպանվելուց առաջ: Մեր սերվերները պաշտպանված են ոչ իրավազոր մուտքի փորձերի դեմ՝ ապահով գաղտնագրման բանալիների նույնականացման տեխնոլոգիայով:
Magaghat.ai-ի բոլոր ենթաէջերը օգտագործում են SSL (Secure Socket Layer) տեխնոլոգիան, որը իրագործում է մեր սերվերների և Ձեր դիտարկիչի միջև կապի և տվյալների փոխանակման գաղտնիությունը: Չնայած որ ժամանակակից բոլոր դիտարկիչները ապահովում են SSL տեխնոլոգիան, առաջարկում ենք պարբերաբար թարմացնել Ձեր դիտարկիչը՝ այն հասու դարձնելու համար SSL-ի վերջին զարգացումներին:
Ձեր պատասխանատվության սահմաններում է գաղտնի պահել Ձեր մուտքանունը և գաղտնաբառը, մասնավորապես չհայտնել այդ տվյալները այլ անձանց, ինչպես նաև չտարածել այդ տվյալները հաղորդակցման այլ միջոցներով:
Եթե նկատեք տարօրինակ ակտիվություն՝ կապված Ձեր հաշվի հետ կամ տվյալների չնախատեսված փոփոխություն, կամ եթե կասկած ունենաք, որ Ձեր հաշիվը խախտվել է որևէ կերպ, խնդրում ենք փոխել Ձեր գաղտնաբառը և անմիջապես կապվել մեզ հետ support@magaghat.ai հասցեով:
Հրաժարում (Disclaimer): Չնայած որ մենք անում ենք հնարավորը Ձեր անձնական տվյալների և ցանկացած այլ ինֆորմացիայի, որ դուք ստեղծում եք magaghat.ai-ում, պաշտպանելու համար, խնդրում ենք հիշել, որ համացանցը տվյալների փոխանակման ապահով միջոց չէ: Միշտ առկա է վտանգ, որ մեր սերվերների և Ձեր միջև փոխանակվող ինֆորմացիան կարող է առգրավվել այլոց կողմից: Դուք համաձայնվում եք, որ օգտվում եք Ծառայությունից ռիսկերի գիտակցումով:
5. Ինչպես ենք մենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
Մենք, որևէ երրորդ կողմի հետ չենք փոխանակում տվյալներ, որոնք դուք տրամադրում եք magaghat.ai-ում: Այնուամենայնիվ, մենք օգտագործում ենք Google Analytics ծառայությունը անանուն վիճակագրության համար, տե՛ս բաժիններ 2 և 3:
Թարմացման ամսաթիվ` 21 Դեկ 2019